Տ․ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյան

Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ

● Ընդհանուր տեղեկություններ

Ծնվել է 1974թ., ք. Սևան։ Ավազանի անունը՝ Հրայր։
1981 - 1991թթ. Սևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոց։
1991 - 1998թթ․ Գևորգյան հոգևոր ճեմարան։
2002 - 2007թթ․ Փարիզի Կաթոլիկ Համալսարան, Սոցոլոգիա և էկոնամիկա գիտություններ բաժին։

● Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն

1998թ․ - սարկավագ` ձեռամբ Գերաշնորհ Տ. Անանիա արքեպիսկոպոս Արաբաջյանի։
2000թ․ - կուսակրոն քահանա` ձեռամբ Գերաշնորհ Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյանի։
2019թ - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի։ Թեզ՝ «Այլադավանների Հայ Առաքելական Եկեղեցի վերադարձնելու խնդիրը և դրա   արծարծումը պատմական զարգացման առանձին փուլերում»։
2024թ. – եպիսկոպոս՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

● Պաշտոնավարություն

1998թ․ - Գեղարքունյաց թեմ՝ առաջնորդանիստ Մայր եկեղեցու սպասավոր։
1998թ․ - Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն։
2002 - 2007թթ․ - Շավիլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ։
2007թ․ - Ֆրանսիայի հայոց թեմի թեմական խորհուրդի անդամ, խորհուրդի քարտուղար։
2007 - 2008թթ․ - Հայորդյաց տների հոգևոր տեսուչ:
2007 - 2009թթ․ - Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ։
2009 - 2010թթ․ - Ֆրանսիայի հայոց թեմ, Մարսելի Սրբոց Թարմանչաց եկեղեցու հոգևոր տեսուչ:
2010 - 2016թթ․ - Նիսի հոգևոր հովիվ:
2016- 2022 թթ․- Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ:
2019 - 2022 թթ - Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ Մայր եկեղեցու հոգևոր տեսուչ։
2022 թ․-ից - Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ։